ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Լուռ կյանքեր

Լուռ կյանքեր
16.11.2025 | 21:59
Նոյեմբերի 17
Ապրես, բարի և հավատարիմ ծառա, որովհետև այդ քչի
մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ, մտիր քո
Տիրոջ ուրախության մեջ (Մատթ. ԻԵ. 2):
Այս բառերը մեղմորեն ասվել են ավելի շատ նրանց ականջներին, ովքեր անտեսված են աշխարհի կողմից: Մեծամեծ մարդկանց կամ աշխարհային հռչակ վայելողներին չէ, որ ասվել են այս խոսքերը, այլ լուռ ու անձայն ու հավատարմորեն Ինձ հետևող այն հոգիներին, որոնք արիաբար իրենց խաչն են կրում` ժպտուն դեմքով նայելով աշխարհին: Այս խոնարհ կյանքերի համար շնորհակալ եղեք Ինձնից:
Վերևում ասվածը վերաբերում է հոգևոր կյանքով ապրողներին: Երբ մեկը հավատարմորեն կատարում է իր պարտականությունները, նշանակում է նա պետք է մտնի Իմ ուրախության` Իր Տիրոջ կյանքի ուրախության մեջ:
Աշխարհը կարող է բոլորովին չտեսնել Իմ վարձատրությունը, որովհետև Իմ տվածը երկրային փառք, երկրային հարստություն, երկրային հաճույքներ չեն, այլ` Աստվածային ուրախություն:
Այստեղ լինի, թե այնտեղ` լինի այս աշխարհի, թե հոգևոր աշխարհի մեջ, այս է Իմ վարձատրությունը` ուրախություն:
Այն ուրախությունը, որ անգամ ցավի, աղքատության ու տառապանքի մեջ, կրում է հոգու հիասքանչ խայտանքը:
Այն ուրախությունը, որ Ես ասացի, որ ոչ ոք չի կարող խլել ձեզնից:
Աշխարհի մեջ չկա մի որևէ հաճույք, մի որևէ վարձատրություն, որ պարգևի մարդուն այդ ուրախությունը: Այդ ծանոթ է սոսկ Իմ սիրելիներին և Իմ բարեկամներին:
Այս ուրախությունը կարող է լինել ոչ միայն իբրև վարձատրություն` ծառայության մեջ ցույց տված արդյունքի, այլ նաև` իբրև փոխհատուցում` համբերությամբ ու արիությամբ կրած տառապանքի:
Ի սեր Ինձ և Ինձ հետ կրած տառապանքը անկասկած կբերի այս ուրախությունը, ինչպես բերում է Ինձ հետ ունեցած ձեր ամեն մի իրական շփումը:
ՈՒրեմն ապրեք Ինձ հետ, այդ ուրախության թագավորության սահմաններում. Իմ թագավորության մեջ, որի դռանը կարող է ծառայություն լինել կամ կարող է լինել տառապանք:
Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ